Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցը առաջարկում է քայլեր` Հայաստանում օրինաստեղծ գործընթացի հետագա ներդաշնակեցման համար

Նոյեմբեր 19,2013 11:18

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված նախնական գնահատականը, որ հանրությանը  ներկայացվեց 2013թ. նոյեմբերի 18-ին Երևանում, առաջարկում է ուղիներ՝ Հայաստանում օրինաստեղծ գործընթացների հետագա ներդաշնակեցման համար:

Նախնական գնահատականը, որը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջարկով, առանձնացնում է օրենսդրական գործընթացները կարգավորող իրավական դաշտում հնարավոր բացերի վեց հիմնական ոլորտներ և առաջարկում է մի շարք միջոցառումներ, որոնք կարող են բարելավել ընթացակարգերը, ինչպիսիք են՝ օրենքների նախագծերի վերանայման համար ժամկետների առավել ճկունությունը, օրենքի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակությանը ներգրավելու ավելի մեծ ջանքերը:

«Այս նախնական վերլուծությունը առաջին քայլ է դեպի Հայաստանի օրինաստեղծ համակարգի համապարփակ գնահատումը», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: «Հավատացած ենք, որ այն կարող է հանգեցնել կարևոր բարեփոխումների, որոնք կկատարելագործեն օրենսդրական կարգավորման արդյունավետությունը և օգտակարությունը»:

Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները մասնակցեցին նախնական գնահատման շնորհանդեսին Երևանում, որտեղ քննարկեցին փաստաթղթում նախանշված օրենսդրական ընթացակարգերի բացերը և դրանց անդրադառնալու ուղիները:

«ԵԱՀԿ հանձնառությունների համաձայն թափանցիկ և համակողմանի օրինաստեղծ ընթացակարգը որակյալ օրենսդրության բանալին է», – ասաց ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Էլիս Թոմասը. «ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի իշխանություններին իրենց՝ օրինաստեղծ գործընթացների հզորացման ջանքերում և իրենց առաջարկության համաձայն՝ ներկայացնելով համապարփակ գնահատականը, որը նաև հաշվի կառնի գործնական կիրառումը՝ ապահովելու նաև այն, որ առաջարկությունների առանցքում լինեն  բարեփոխումների գործնական և իրագործելի լուծումներ»:

Նախնական գնահատականը տեղադրված է՝ այստեղ

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930