Ռուս մի քանի պաշտոնյաներից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի շարքային քաղաքացին ինչպիսի փոփոխություն կզգա Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո։
Ռուս պաշտոնյաները բավական երկար ձեւակերպումներով էին պատասխանում եւ հստակ չէին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին ասաց. «Հայաստանի մասով փոփոխություններ կլինեն կապված նրա հետ, թե հայկական կողմը ինչպես կարձագանքի այն բոլոր նորմատիվային օրենսդրական բազային, որը հիմա մեզ մոտ արդեն գործում է։ Կարեւոր է, որ Հայաստանի բավական շատ ներկայացուցիչներ աշխատում են ՄՄ տարածքում եւ Հայաստան են ուղարկում բավական մեծ գումարներ, եւ եթե դուք լինեք ՄՄ–ի մեջ ձեզ համար կլինի արտոնյալ ռեժիմ»։
Պետդումայի մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Տասկանն էլ այսպես արձագանքեց. «ՀՀ-ի քաղաքացին կզգա ազատ միգրացիան։ Դա ոչ պակաս կարեւոր է։ Հայերը հնարավորություն կունենան Ռուսաստանում բիզնես բացել, քանի որ Ռուսաստանում հնարավորությունները մեծ են»։
Կարդացեք նաև
«ԵվրԱզէզ» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը ասաց. «…հաջորդ ձմռանը հնարավոր է դրական փոփոխություն լինի գազի գնի սակագնի մասով, բայց ես չեմ կարծում, որ հարցերը շուտ են լուծվում։ Հնարավոր է նկատվի շինարարական ծրագրերի աճ, կնկատվեն նոր կառույցներ։ Առաջիկա 2 տարվա ընթացքում որեւէ փոփոխություն սովորական քաղաքացիները չեն տեսնի իսկ, մասնագետները կտեսնեն»։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում