Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բեռներ չկան, ավտոները դատարկ են գալիս. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2013 10:47

Ըստ պաշտոնական վիճակագրության, առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2012 թվականին կազմել է 1,2 մլրդ դոլար, իսկ միայն այս տարվա 7 ամիսներին գերազանցել է 700 մլն դոլարը, սակայն բեռնափոխադրող ընկերությունների գործերը վատացել են, նրանք ներմուծման եւ արտահանման կրճատում են արձանագրում, որն առայժմ տեսանելի չէ պաշտոնական թվերում:

Ըստ «Դերժավա» ընկերության տնօրեն Արմեն Գրիգորյանի, Ռուսաստանի հետ կրճատվել է թե արտահանումը, թե ներմուծումը: Նա հաստատեց վարորդներից ստացած մեր տեղեկությունները, որ իրենք հաճախ դատարկ գնում են, դատարկ գալիս: «Ներմուծումն ու արտահանումն իրոք քչացել են: Բեռ չկա, նշանակում է՝ կարիք չկա, մեքենաների պահանջ: Մենք մեր բեռներն ենք ներմուծում եւ նկատել ենք, որ եթե անցյալ տարվա այս ժամանակ, երբ նախատոնական աշխուժացում էր սկսվում, ազատ մեքենա չկար, ապա հիմա շատ դատարկ մեքենաներ կան, բայց բեռներ չկան: Գնացեք ցանկացած մաքսային տերմինալ եւ կտեսնեք, թե ինչ վիճակ է»:

Այն, որ Ռուսաստանից ներմուծման եւ արտահանման ծավալները նվազել են, ընդունում են բոլոր բեռնափոխադրողները, որոնց հետ երեկ զրուցեցինք, սակայն նրանք տարբեր պատճառներ են նշում:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930