Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ։ Վերջին այսպիսի հանդիպումը կայացել էր 2012 թվականի հունվարին, այսինքն շուրջ երկու տարի առաջ։
Այս հանդիպումը առաջինն է Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց եւ ազատ արձակվելուց հետո (2012 թվականի օգոստոս), առաջինն է 2013 թվականի փետրվարին Հայաստանում եւ 2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից հետո։
Ղարաբաղյան բանակցությունները վերսկվում են նաեւ երկու կարեւոր քաղաքական իրադարձություններին զուգահեռ, սեպտեմբերին Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հայտնի հայտարարությունից հետո, եւ այս ամսվա վերջին Վիլնյուսում սպասվող ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։
Այս երկու տարիների ընթացքում ԵՍՀԿ ՄԽ համանախագահների կողմից մի քանի անհաջող փորձ եղավ Սարգսյանին եւ Ալիեւին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։ Ու թեեւ ընդհանուր ֆոն էր ստեղծվել, թե բանակցությունները սառեցվել են Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո եւ դրա արդյունքում, իրականությունն այն էր, որ դրանք ընդամենը ընդմիջվել էին՝ կապված երկու երկրներում համապետական երկու՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ։ Այդպես եղել է Ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմության ընթացքում, նախընտրական տարիներին եւ ընտրությունների շեմին բանակցություններն ընդմիջվել են։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում