Tert.am. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստանում է, որ «Արևելյան գործընկերության» վեհաժողովի ժամանակ, որը նոյեմբերի 28-29-ին կկայանա Վիլնյուսում, ԵՄ-ին կոչ կանի՝ հստակ աջակցություն ցուցաբերել իրենց արևելյան հարևաններին՝ Ռուսաստանի հետ առևտրային վեճերում: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Նա նշել է, որ ԵՄ-ն նմանօրինակ ճնշմանը պետք է հակազդի հստակ հնարավորություններով և փաստացի հանդուրժողականությամբ: Ըստ նրա՝ դա անելու համար կարելի է ներկրել այնպիսի ապրանքներ, որոնք չի թույլատրվում ներկրել Ռուսաստան: Բացի այդ՝ նա նշել է, որ նմանօրինակ օգնություն պետք է ցուցաբերվի նաև Ուկրաինային, եթե Կիևը կատարի բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար:
Մանրամասները՝ Tert.am-ի կայքում