News.am. Մոսկվան ակտիվորեն կաջակցի հարցերի լուծմանը, որոնք անհրաժեշտ է կարգավորել՝ Հայաստանի՝ Մաքսային միությանը շուտափույթ միանալու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ուզում ենք շարունակել մեր համագործակցությունը ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, եւ իհարկե, հետխորհրդային տարածքում գործող կառույցների՝ ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարն ու հավելել. «Ակտիվորեն կաջակցենք բոլոր հարցերի լուծմանը, որոնք անհրաժեշտ է կարգավորել Հայաստանի՝ Մաքսային միությանը շուտափույթ միանալու համար»,-հայտարարել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մանրամանսերը՝ News.am-ի կայքում