Այսօր Aravot.am-ը Շիրակի նորանշանակ, երիտասարդ դատախազ Րաֆֆի Ասլանյանին հարցրեց, թե Գյումրու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները փորձեր չե՞ն արել իր հետ ծանոթանալու, որին ի պատասխան դատախազն ասաց. «Ինձ հետ առայժմ ոչ մեկը ծանոթանալու ցանկություն չի հայտնել, և իմ կարծիքով իմ մասին հետաքրքրվելով առնվազն այդպիսի ցանկություն չեն էլ հայտնելու և ես դրա համար միայն ուրախ եմ: Ես կրիմինալի հետ որևէ ընդհանրություն երբեք իմ կյանքում չեմ ունեցել, ինքս ունեմ իրավաբանական կրթություն, ավարտել եմ Երևանի պետական համալսարանը, 6 տարի սովորել եմ իրավաբանական ֆակուլտետում, շատ լավ եմ հասկացել` այդ մասնագիտությունը ընտրելով ինչ եմ դառնալու և ում դեմ եմ պայքարելու, հետևաբար և կրիմինալի հետ առնչություն ես չեմ ունեցել և չեմ էլ կարող ունենալ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մի՞ թե՛ բացի կեղծ Նժդեհականներից, երկրում գոյություն ունի մեկ այլ կրիմինալ: