Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցու նկատմամբ համաներում է կիրառվել

Նոյեմբեր 18,2013 19:13

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կարճել է անչափահասին անզգուշությամբ ինքնասպանության փորձ կատարելուն հասցնելու մեջ մեղադրվող վանաձորցի Լուսինե Ս-ի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը` նրա նկատմամբ  կիրառելով համաներման ակտ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ անչափահաս Լ. Խ.-ին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու:

Լուսինե Ս.-ն նախկինում դատված չէ: Խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանը վերացրել է ընտրված խափանման միջոցն ու քրեական հետապնդումը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930