Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաները հանդիպեցին ՀՀ Նախագահին առընթեր՝ Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին՝ վաստակաշատ ազգային ու պետական գործչի 80-ամյա հոբելյանի առթիվ:
Վլադիմիր Մովսիսյանին շնորհավորելով տարեդարձի կապակցությամբ՝ ոստիկանության պետը բարձր գնահատեց նրա վաստակն ու ներդրումը հայոց պետականության վերահաստատման և պետության զարգացման, ինչպես և ոստիկանության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության գործում:
ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության և ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Մովսիսյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվեց «Համագործակցության համար» մեդալով և ոստիկանության զինանշանով անվանական ժամացույցով:
Շնորհակալություն հայտնելով իր հանդեպ ցուցաբերված ուշադրության ու գնահատանքի համար՝ Վլադիմիր Մովսիսյանն անդրադարձավ նաև պետության ամրապնդման ու պաշտպանության գործում ոստիկանության դերին ու վերջին տարիներին ընթացող բարեփոխումների նշանակությանը:
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանություն