Օրերս լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, ըստ լրատվամիջոցի աղբյուրի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մտադիր է վեր հանել եւ ստուգել նախարարության այն շրջանի թղթաբանությունը, երբ այդ գերատեսչության ղեկավարներն էին «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցության անդամները:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, նախարարը որոշել է նման բան անել, որովհետեւ. «Ա. Ասատրյանին բարկացրել են Կուտակային կենսաթոշակային համակարգի, գործազրկության նպաստների վերացմանն ու ընդհանրապես ոլորտում տեղի ունեցած խախտումներին ուղղված այդ երկու խմբակցությունների քննադատությունները»:
Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց` արդյոք նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է իր նախորդների ղեկավարած ժամանակաշրջանի թղթաբանության անդրադառնալ, նախարարութան մամուլի ծառայությունից ասացին. «Նման բան չկա, այն ինչ գրվել է, իրականությանը չի համապատասխանում»: