Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Ավդալյանի քրտինքը դեռ չի չորացել

Նոյեմբեր 18,2013 17:54

Թալինում կայացավ Հայաստանում ըմբշամարտի ճանաչված մարզիկ և մարզիչ Գարեգին Ավդալյանի հուշամրցաշարն` իր իսկ անունը կրող մարզադպրոցում:

11 քաշային կարգերում պայքարում էին «Սևան» մարզական ընկերության ՀՀ տարբեր մարզերի 144 պատանի ըմբիշներ: Ողջունելով մասնակիցներին, կազմակերպիչներին եւ հյուրերին` «Սևան» մարզական ընկերության նախագահ,ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը վստահեցրեց, որ արդեն ավանդույթ դարձած հուշամրցաշարը կլինի շարունակական:

Ըստ քաշային կարգերի հուշամրցաշարի հաղթող դարձան Մանվել Խաչատրյանը (մինչև 26 կգ, Գյումրի), Մարտուն Գևորգյանը (29 կգ,Արտիմեդ), Հարություն Ֆարմանյանը (32 կգ, Գյումրի), Լյովա Խաչատրյանը (35 կգ,Ապագա), Ժորա Մարտիրոսյանը (38 կգ, Արտիմեդ), Վահագն Գրիգորյանը (42 կգ, Արտիմեդ), Արտյոմ Թորոսյանը (46 կգ, Աշտարակ), Հրաչ Պողոսյանը (54 կգ Արտիմեդ),Ավետիք Աբրահամյանը (58 կգ Արտիմեդ), Սարգիս Թադևոսյանը (63 կգ,Արտիմեդ), Զուլալ Սարգսյանը (69 կգ, Արշավ):

Բոլոր մրցանակակիրները ստացան համապատասխան գավաթներ և վկայականներ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով պարգևատրվեց «Սևան» մարզական ընկերության գործադիր տնօրեն Արշակ Կնյազյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930