Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով

Նոյեմբեր 18,2013 17:53

Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը. «Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է վճռական կրկնենք Պարույր Սևակի խոսքերը՝ կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք: Մենք դա պիտի անենք ոչ միայն խոսքով, այլև հստակ գործով»:
Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստիպված են մտածել, թե երեխայի ծնունդը նրանց համար լոկ անհասանելի երազանք է: Անպտղությունն այդպիսով մթագնում շատ հայկական օջախների ընտանեկան երջանկությունը: Շատ դեպքերում այն անգամ կարող է հանգեցնել այդ խնդրին բախված ընտանիքների քայքայմանը: Սակայն ժամանակակից բժշկական գիտության ձեռքբերումները թույլ են տալիս օգնել նման ընտանիքներին և երեխա ունենալու բախտ պարգևել նրանց:
Այս առումով խիստ ուրախալի են Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացման հաջողությունները: Այժմ մեր հայրենիքում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրա¬մադրվի այն ընտանիքներին, որոնք բախվել են անպտղության խնդրին:
Նման որակյալ բուժօգնությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է, քան արատասահմանում: Այնուամենայնիվ, այդ ընտանիքներից շատերի հա¬մար այդպիսի ծառայությունները ֆինանսապես հասանելի չեն: «Արագիլ» հիմ¬նադրամի շուրջ համախմբված բոլոր հայորդիները համոզված են, որ նման ընտանիքներին չի կարելի լքել միայնակ իրենց դժվարության մեջ:
«Սա այն հարցն է, որի շուրջ անհրաժեշտ է ազգային համախմբում: Ինչպես մի կաթիլ ջրի մեջ օվկիանոս է արտացոլվում, այդպես էլ յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ արտացոլվում է ամբողջ մեր ազգը: Մենք պետք է օժանդակություն ցուցաբերենք ցանկացած զույգի, որն ունի ծնող դառնալու ցանկություն», – համոզված է տիկին Ռիտա Սարգսյանը:
«ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադ¬րամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմ¬նա¬դրվել է 2011թ-ին: Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի ժո¬ղովրդագրական խնդիրների լուծմանը և վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Նա¬խա¬գահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿՆՈՋ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«ԱՐԱԳԻԼ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930