Նոյեմբերի 18-ին «Հայացք» մամլո ակումբում «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հայտարարեց «Արևաբուժություն» անվամբ նոր կրոնական կազմակերպության գոյության մասին: Նրա խոսքերով՝ կրոնական կազմակերպության անդամները բացառապես կանայք են, և նրանց թիվն անցնում է երեսունը:
Սևակ Հովհաննիսյանը համոզված է, որ կազմակերպությունն ունի «Արևաբուժություն» անունը, որպեսզի իր կրոնական հակումների մասին ոչ ոք չկասկածի.
«Իրենց հավաքներին պարտադիր մուտքից թեյ են խմում, թեյը տալիս է իրենց ղեկավարը, ով ներկայացավ որպես Կիմա: Մեր մարդկանցից մեկը փորձել է այլ տեղից բաժակ բերել՝ չեն թողել ու դուրս են արել: Իրենք խոսում են թուրքերի հետ եղբայրության մասին, և մեր ստացած տվյալներով, նրանք ֆինանսավորվում են Թուրքիայից»:
Սևակ Հովհաննիսյանը հավելեց, որ հավաքների ընթացքում խրախուսվում է կանանց ունենալ արտամուսնական կապեր: Հավաքատեղին գտնվում է Փարաքար գյուղում: Սևակ Հովհաննիսյանը կարծում է, որ կրոնական կազմակերպության նպատակը այդ կանանց միջոցով պետական գաղտնիքները Հայաստանից դուրս հանելն է:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ