Նոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, Ուկրաինայի քաղաքացի, 1986 թ. ծնված Նադյա Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 3 փամփուշտ:
Նադյա Չ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն