Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարություն-ՀՀ ոստիկանություն: Ոչ ոք չի պատրաստվում նահանջել

Նոյեմբեր 18,2013 17:18

«Հանրապետական» մարզադաշտում անզիջում պայքար է լինելու:

Նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաները մարդաշատ են լինելու: ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ոստիկանության թիմերը վիճարկելու են «ՀՀ վարչապետի գավաթ 2013» հոբելյանական` 5-րդ մրցաշարի գլխավոր մրցանակը:

Իսկ մինչ այդ մոտ մեկուկես ամիս Հայաստանի 15 գերատեսչական թիմեր խմբային մրցաշարում որոշեցին «A» եւ «B» խմբերում երկուական ուժեղագույններին, որոնք կիսաեզրափակչում խաչաձեւ խաղերով որոշեցին, թե ո՞ր թիմերն են հանդես գալու վճռորոշ խաղում, իսկ անհաջողության մատնվածներից ո՞վ է գրավելու երրորդ տեղը:

Կիսաեզրափակչում Ոստիկանությունը 2:0 հաշվով հաղթեց ԿԳՆ-ին, իսկ Պաշտպանության նախարարությունն առավելության հասավ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության նկատմամբ` 3:1: Այսօր 3:1 հաշվով պարտության մատնելով Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության թիմին` ԿԳՆ-ն նվաճեց 3-րդ տեղը: «Վարչապետի գավաթի» եզրափակիչը հետաքրքիր ու անզիջում պայքար է խոստանում: Հետաքրքիր, որովհետեւ երկու թիմերն էլ այս ընթացքում որակյալ ու գրագետ ֆուտբոլ են ցուցադրել: Անզիջում, քանի որ հանդիպում են երկու ուժային կառույցները, որոնք, ինչպես հայտնի է, տեղի տալու, առավել եւս` նահանջելու, սովոր չեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930