Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շանթը կարողացավ մարդկանց մեջ մտքեր արթնացնել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2013 17:08

«Նա հոգեկան ոչ մի խնդիր չունի, եթե ունենար, իր ելույթներում քննարկելի ու ծիծաղելի մտքեր կարտահայտեր: Բայց նրա բոլոր ելույթները երկրի, ժողովրդի ապագայով մտահոգ մարդու խոսքեր էին»,- այսօր ԱԱԾ-ի շենքի դիմաց ասաց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի նախաձեռնության անդամ Ֆելիքս Հայրապետյանը:

Նա մտահոգված է Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու հավանական որոշումից. «Մեկուսացնում են մարդու, ով ակտիվ էր: Դե թող փորձեն քաղաքական ուժերի ղեկավարներին մեկուսացնեն, ինչո՞ւ մեկուսացնեն: Իրենց համար նստել, սուրճ են խմում, զրուցում են, վաղն էլ գնալու են ՀՀԿ-ի բոլոր հիմար որոշումները լսեն»:

Նրա համոզմամբ, Շանթ Հարությունյանը լուրջ վտանգ է ներկայացնում ՀՀ իշխանություններին ու ոչ թե ֆիզիկապես է վտանգ ներկայացնում. «Փայտն էր մենակ ձեռքին, էդ փայտով ի՞նչ պետք է աներ… պետք է լինի մեկը, որ սկսեր շարժումը ու դա արեց Շանթը: Նա մարդկանց մեջ արթնացրեց միտք, որ մենք էն մարդիկ չենք, որ խոհանոցում բողոքում ու թնկթնկում ենք, բայց հենց դուրս ենք գալիս փողոց ու լռում… Շանթը կարողացավ արթնացնել, որովհետեւ ինձ մոտ արթնացրել է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930