Կոմիտաս 5-ի, Սայաթ-Նովա 12-ի, Ամիրյան 24-ի բնակիչներն այսօր հավաքվել էին «Նոյան տապան» ակումբում եւ ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ այսուհետեւ իրենք իրենց խնդիրների շուրջ պայքարելու են համատեղ ջանքերով:
Ամիրյան հասցեի բնակիչ Անի Մանդալյանի խոսքով, իրենց բակում շինարարություն սկսած կառուցապատողը ամեն օր նոր ապօրինություններ է անում. «Մենք հասկանում ենք մի բան, որ մեկի ուժով խնդիրը անհնար է լուծել… պետք է փորձենք բոլորին համախմբել եւ պայքարել համատեղ, որ իշխանությունները հասկանան, որ կա խնդիր եւ դրան չի կարելի պատասխանել՝ գիտեք ինչ, դուք իրացման գոտում եք եղել եւ իրացրել եք տարածքը՝ առանց այդ փաստը հաշվի չառնելու… Չեմ կարծում, որ դա իրացման գոտի է, դա հենց յուրացման գոտի է»:
Նրա խոսքով, նույն խնդիրն ունեցող տարբեր հասցեների բնակիչներով հասնելու են նրան, որ իշխանությունները անտարբեր չմնան իրենց խնդիրների հետ, ապա հակիրճ ներկայացրեց իրենց խնդիրը՝ 16 հարկանի շենք են կառուցում իրենց շենքի դիմաց. «Մեր տեսադաշտը, արեւը փակել են, տասը տարի է այդ շենքը կառուցապատման մեջ է, ու մենք փոշի ու կեղտ ենք շնչում»: Նա ասաց, որ այժմ չի կարողանում բնակիչը վաճառել, այլընտրանք չունի:
Կոմիտաս 5-ի բնակիչ Սուսաննա Թերզյանն էլ ներկայացրեց իրենց պայքարի նախապատմությունը, հետո ասաց, որ հասկացել են. «Որ տեղի է ունենում մարդու իրավունքների ոտնահարում»:
Կարդացեք նաև
Նա պատմեց, որ Վարչական դատարանը վերջերս որոշել է, որ կառուցապատողին շինարարության դադարեցման համար բնակիչները ֆինանսապես պետք է փոխհատուցեն: Բնակչի խոսքով, պարզվում է՝ կառուցապատողը ժամանակին $ 350.000 վարկ է վերցրել, ամսական $ 40.600 տոկոսներն է վճարում. «Դատարանը որոշել է` քանի որ շինարարությունը կանգնած է, հայցվորներից պահանջել եռօրյա ժամկետում $ 40.600-ին համարժեք դրամ՝ կառուցապատող ընկերության հնարավոր վնասների հատուցման համար: Ի՞նչ եք կարծում սա նորմալ որոշո՞ւմ է: Բոլորս շոկի մեջ ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այսօր Հայաստանում բառի իսկական իմաստով դատարան չկա, կա միայն անօրենների շահերն արտահայտող ու պաշտպանող` հանցավոր ռեժիմի կամակատար. մինչև չվերացվի այդ ռեժիմն ու ՀՀԿ-ն, Հայաստանում ոչինչ չի կարգավորվի…