Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի հոգու բողոքի պատճառով, օրենքի կիրառումը չի հետաձգվի»

Նոյեմբեր 18,2013 16:31

Եթե Հայաստանը անդամակցվի Մաքսային միությանը, որտեղ այլ արժույթային միավոր է լինելու, ապա այդ դեպքում ո՞ր արժույթով են հաշվվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվող կենսաթոշակները, եւ արդյոք օրենքում նման կետ նախատեսվա՞ծ է: Այսօր նման հարց ուղղեցին լրագրողները կառավարությունում կենսաթոշակային բարեփոխումների շուրջ պարզաբանումների ընթացքում կառավարության ներկայացուցիչներին: Աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն այս առնչությամբ ասաց. «Ես որեւէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալու է արժույթային միություն»: Հարցին էլ, թե ինչպես են վերաբերվում ԱԺ-ում ՀՀԿ-ի` կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող արտահերթ նիստը, կամ ինչից էր վախենում ՀՀԿ-ն, պարոն Գաբրիելյանն ասաց. «Կուսակցության խորհուրդը նման հարց չի քննարկել»:

Հարցին էլ, թե կառավարության կազմի փոփոխության դեպքում հնարավո՞ր է, որ կենսաթոշակային կուտակային համակարգն էլ փոփոխվի կամ չեղյալ համարվի, եւ ով, կամ ինչպես պետք է վերադարձվեն գումարները, պարոն Գաբրիելյանն ասաց. «Ես չգիտեմ աշխարհում որևէ կառավարություն, որը երաշխավորում է հաջորդ կառավարության համար: Որեւէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ ընտրություններով եկած հաջորդ իշխանությունը չի փոխի այս քաղաքականությունը: Դուք ձեր փողերը պետք է ուզեք տվյալ դեպքում գործող ինստիտուտներից եւ հետեւեք, որ այդ ինստիտուտները կայանան»: Ըստ պարոն Գաբրիելյանի, դա նույնն է, ինչ կառավարության անդամին հարց տան` «Եթե դուք մահանաք, ես կարո՞ղ եմ ձեր թոռներից երկիրը ուզեմ: Բնականաբար ամեն ինչ կարող եք ուզել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր է բողոքի ակցիաների արդյունքում օրենքը կամ հետաձգեն կամ չկիրառեն, կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը նկատողություն անի, պարոն Գաբրիելյանն ասաց «Ես առաջարկում եմ երազների գիրկը չընկնել, դուք առաջարկում եք մի սցենար, որը ժողովրդին հարմար չէ: Այս պահին ներկայացված է համակարգ, որը բավարարում է բոլորին: Դեմոկրատական հասարակությունում կան որոշումների ընդունման ձեւեր, եւ մի քանի հոգու բողոքի պատճառով, օրենքի կիրառումը չի հետաձգվի»:
Ինչ վերաբերում է աշխատողի աշխատավարձի 5 կամ 10 տոկոս վճարումներին, ապա կառավարության ներկայացուցիչն ասաց, որ դա այն շեմն է, որը որոշվել է երկարատեւ ու բազմակողմանի քննարկումներից հետո:
Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով աշխատողները իրենց մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձից 5%-ը վճարում են համապատասխան ֆոնդին, որին եւս 5% մասնակցություն է ունենալու պետությունը: Այսինքն, 120 հազար անվանական աշխատավարձի դեպքում, 6000 դրամ աշխատողն է փոխանցում, եւս այդքան պետությունն է փոխանցում տվյալ աշխատողի անհատական կենսաթոշակային հաշվին: 500 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում աշխատողը 10%- է փոխանցում, իսկ պետությունը ոչ ավել՝ քան 25 հազար դրամ:
Նշենք նաեւ, որ այդ գումարները, որոնք կուտակվելու են կենսաթոշակային ֆոնդում, ունենալու է կառավարիչ. սա հատուկ մասնագիտացված ֆինանսական կազմակերպություն է: Կառավարության ներկայացուցիչները վստահեցրին, որ ընտրվել են 2 կառավարիչներ:Կառավարիչները վերահսկվելու են կենտրոնական բանկի կողմից:
Ֆոնդերում կուտակված գումարները ներդրվելու են օրինակ` բաժնետոմսերում, շահույթներ ունենալով, դրանցից նաեւ գումարներ են ավելանալու այն աշխատողի հաշվին, որը տվյալ ֆոնդում է կուտակում իր կենսաթոշակը:
Հարցին, իսկ եթե միջազգային տնտեսական ճգնաժամ լինի, ինչպես են կառավարվելու ֆոնդերը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ ակտիվների կառավարիչների աշխատանքն այնպիսին է, որ գումարները դիվերսիֆիկացված աշխատացնեն, այսինքն, մի մասը ներդնեն օրինակ` «ԲՄՎ» ընկերության բաժնետոմսերում, մի մասը` «Կռայսլերում» կամ մեկ այլ ոլորտի ընկերությունում: Դահլիճից ռեպլիկ հնչեց` «Ալեքս Գրիգում չի՞ ներդրվի», սրան ի պատասխան, նախարարն ասաց` «Ալեքս Գրիգը բաց բաժնետիրական ընկերություն չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930