Ինչո՞ւ են բոլոր հայտնի գործերը հայտնվում մեկ դատավորի վարույթում։
Պարզվում է՝ մարդկային գործոնն այստեղ լիովին բացակայում է եւ ընտրությունը կատարում է համակարգիչը։
«Համակարգչին հասկանալ հնարավոր չէ, որովհետեւ հնարավոր չէ նաեւ կանխատեսել, թե համակարգիչը ինչպես կմակագրի քրեական գործերը։
Բոլոր աղմկահարույց գործերի մոտ 80 տոկոսը քննվում են հենց Կենտրոնի դատարանում։ Իսկ Կենտրոնի դատարանն էլ ունենալով քրեական գործեր քննող 3 դատավոր՝ Մխիթար Պապոյան, Արշակ Վարդանյան, Գագիկ Պողոսյան, բնականաբար այդ երեքի մեջ պետք է բաշխվի, եւ կարող է տպավորություն ստեղծվել, որ համընկնումներ կան»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ Դատական Դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։
Օրինակ, դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում նախկինում եղել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հարուցված քրեական գործը։ Իսկ այժմ նրա վարույթում գտնում է երկու հայտնի՝ Բանդայի եւ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների դեմ հարուցված քրեական գործը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ