Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Forbes Հայաստանը

Նոյեմբեր 18,2013 15:21

Հեղինակավոր Forbes ամսագիրը արդեն Հայաստանում է: Ս.թ. նոյեմբերի 15-ից վաճառքում է Forbes Հայաստան ամսագրի առաջին համարը և մեկնարկել է www.forbes.am կայքի աշխատանքը:

«Հրավիրում եմ մասնակցելու Forbes Հայաստանի կայացմանը: Սա մեր երկրորդ նախագիծն է Հայաստանում, որի մեկնարկի հիմնական պատճառները՝ մեր թիմի և ընթերցողի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունն են, ու նաև համոզվածությունը, որ Forbes Հայաստանը շատ արագ կդառնա մեր ամսագրային շուկայի առաջատարը»,- Forbes-ի հայաստանյան մեկնարկին նվիրված մամլո ասուլիսին ասաց Forbes Հայաստանի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Գագիկ Եզիազարյանը` ավելացնելով, որ վստահ է՝ Forbes-ը կարևոր մեդիա հարթակ կդառնա հայ հասարակության և, մասնավորապես, գործարար միջավայրի խնդիրները արծարծելու և համատեղ լուծումներ փնտրելու համար:

 

Forbes.am-ի գլխավոր խմբագիր Շուշան Հարությունյանը հույս հայտնեց, որ Forbes-ի ներկայությունը հայաստանյան օն-լայն միջավայրում կնպաստի պրոֆեսիոնալ և էթիկական մեդիա չափանիշների ձևավորմանն ու զարգացմանը: Իսկ «Մեդիա Փարթներս» ընկերության կոմերցիոն տնօրեն Լիանա Ավետյանն էլ նշեց, որ հավատացած է` Forbes-ի աշխատանքները Հայաստանում գովազդատուների համար նոր հնարավորություններ և համագործակցության նոր ասպարեզներ կստեղծեն:

Նշենք, որ Forbes Հայաստանում ներկայացնում է «Մեդիա Փարթներս» ընկերությունը, որը 2011-ից թողարկում է նաև Cosmopoliatan Հայաստան ամսագիրը: Forbes Հայաստանը նախատեսում է ամսագրի տարեկան 12 համարների և www.forbes.am թողարկումը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930