Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի համար ռեանոմոբիլը 2500 կմ ճանապարհ է կտրել

Նոյեմբեր 18,2013 14:58

Նա այժմ բուժվում է Երեւանում

Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, 50-ամյա Աշոտ Հեպինյանը վնասվածք է ստացել: Ազբոշիֆերը ընկել է նրա վրա, դրա հետեւանքով Աշոտը բարձրությունից ընկել է: Նա պարանոցի եւ ողնաշարի շրջանում վնասվածքներ է ստացել, ավելի քան մեկ ամիս բուժում ստացել Վոլգոդոնսկի հիվանդանոցում: Հարազատները համոզված են, որ նրա բուժումն ավելի արդյունավետ կլինի Հայաստանում:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասաց, որ իրենց բժշկական կենտրոնի ռեանոմոբիլով նրան Հայաստան տեղափոխելու համար եղել է ՀՀ առողջապահության նախարարի բանավոր, Տավուշի մարզպետի գրավոր որոշումը, հարազատները հոգացել են տեղափոխման ծախսերը:
Նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանից Վոլգոդոնսկ է մեկնել բժշկական խումբ, այն վերադարձել է նոյեմբերի 15-ի երեկոյան: Հաջորդ օրը , կեսօրից հետո Հեպինյանը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Աշոտ Գյոզալյանի խոսքերով՝ Ա. Հեպինյանը Երեւանում նյարդաբան բժշկի կողմից պետք է բուժում ստանա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930