Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում գինեկոլոգի են կալանավորել

Նոյեմբեր 18,2013 14:36

Aravot.am-ին հասած տեղեկություններով, օրերս կալանավորել ու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ են ուղարկել Գյումրու Ավստրիական «Մոր և մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ 36- ամյա Վահագն Մադոյանին: Նա Գյումրիում հայտնի բժիշկ Ֆուրման Մադոյանի որդին է: Սակայն պատճառը ոչ թե նրա մասնագիտական սխալն է, այլ քաղաքացիական հագուստ կրած ոստիկանների հետ բախումը:
Ըստ մեր տեղեկությունների, բժիշկը իր տանը հրավերք է ունեցել, որի ավարտից հետո՝ երեկոյան ժամը 10.30 -ի սահմաններում, տնից դուրս է եկել դիմացի մայթում կանգնեցրած իր մեքենան ավտոտնակ տեղափոխելու համար: Փողոցը եղել է ցեխոտ, ավերակ, անանցանելի, երբ բժիշկը մեքենան վարել է, քաղաքացիական հագուստ կրած ոստիկանները նրան իր տան բակում կանգնեցրել են` նշելով, որ երթևեկության կանոնների խախտում է կատարում ու մեքենայից դուրս են հրավիրել: Բժիշկը չի համաձայնել նրանց հետ, առավել ևս, որ ոստիկանները իրենց հագուստով կասկածի տեղիք են տվել, ու թեթևակի քաշքշուկ է եղել նրանց միջև:
Ոստիկանները բժշկին տեղափոխել են ոստիկանություն, որտեղ և նրան վերցրել են կալանքի`ոստիկաններին դիմադրություն ցույց տալու պատճառաբանությամբ: Չնայած բժիշկը գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում հիվանդանոցում, սակայն սա ոստիկաններին բացարձակապես չի հետաքրքրել:
Այս փաստը հարուցել է Շիրակի մարզի բժշկական աշխարհի զայրույթը, բժիշկները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել իրենց կոլեգայի հետ նման կերպ վարվելու համար: Առավել ևս նրանց զայրացրել է այն փաստը, որ եթե անձը առաջին անգամն է կասկածվում ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար, նրան կարող էին ըստ օրենքի ազատ արձակել` պարզապես տուգանելով, մինչդեռ ընտրել են ամենախիստ պատիժը` բացարձակապես հաշվի չառնելով նրա մասնագիտությունը: Ի դեպ, մենք հիվանդանոցից ճշտեցինք, որ այս բժիշկը 2-3 օրը մեկ գիշերային հերթապահ ռեժիմով է աշխատում. բժիշկների քանակը քիչ է հիվանդանոցում ու նրա կարիքը անչափ մեծ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. derenik says:

    բժիշկները ինչու են բողոքում:բոլորը շատ լավ գիտեն,որ այդ հարբեցողը մի օր բանտում և հայտնվելու էր…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930