Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Դամասկոսի Սրբոց Թարգմանչաց ճեմարանի անմեղ զոհերի համար

Նոյեմբեր 18,2013 14:09
mayr ator

Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված հայ երեխաների համար: 

Մինչ հոգեհանգիստը հավուր պատշաճի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, ով սրտի մեծ ցավով ու կսկիծով անդրադարձավ մեկ շաբաթ առաջ Դամասկոսի Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանում տեղի ունեցած ողբերգությանը: Սրբազան Հայրը խստա•ույնս դատապարտեց նմանօրինակ անմարդկային գործողությունները` նշելով, որ երեխաների սպանությունը գերագույն ոճիրն է, քանի որ վերջիններս անկախ իրենց կրոնական պատկանելությունից, պիտի վայելեն ամենքի խնամքն ու պաշտպանությունը:
Զոհվածների ծնողներին ու հարազատներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցությունները` Ոսկան Սրբազանը, հոգևորականաց դասին ու ներկա բոլոր հավատացյալներին հրավիրեց անմեղ զոհերի հոգիների հանգստության համար կատարվելիք միասնական աղոթքի:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930