Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատապարտյալների հիվանդանոցից» Արա Դիլանյանին չբերեցին դատարան

Նոյեմբեր 18,2013 14:01

Inessa_02 Inessa_01ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, այսօր նշանակվել էր Արա Դիլանյանի եւ Խաչիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

Արա Դիլանյանը, որը ինքնասպանության փորձ էր կատարել, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, այնուհետեւ ինքնավնասման փորձը կրկնել էր հիվանդանոցում, անկողնուց ընկնելով եւ կոտրվածք ստանալով, դատարան չէր բերվել: Նրա առողջական վիճակը կրկին վատ էր, եւ նա չէր կարող ներկայացվել դատարան:
Փոխարենը դատարան էր ներկայացել դատախազ Հայկ Պետրոսյանը, որին բացարկ էր հայտնել պաշտպանական կողմը:
Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի բացակայության հիմքով եւ նշանակվեց դեկտեմբերի 9-ին: Հետեւաբար, բացարկի միջնորդության քննությունն էլ մնաց առկախ:
Արա Դիլանյանի եւ Խաչիկ Հակոբյանի հարազատները շարժվեցին գլխավոր դատախազություն, եւ պահանջում էին գլխավոր դատախազից ընդունել իրենց, ազատել մեկ տարուց ավելի կալանավորված Արային եւ Խաչիկին, եւ դատախազ Հայկ Պետրոսյանի փոխարեն նշանակել մեկ այլ դատախազի: Ամբաստանյալների պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանին շաբաթ օրը ընդունել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, եւ պաշտպանն ինչպես ասաց, ներկայացրել է բոլոր այն ապօրինությունները, որոնք թույլ են տրվել Սյունիքի մարզի դատախազությունում եւ ոստիկանությունում:
Հիշեցենք, որ Ինեսա Պետրոսյանը նախորդ ուրբաթ ասուլիս էր հրավիրել, ուր տեղեկացրել էր, որ ոստիկանության քննչական բաժին հաղորդում էր ստացվել Գեորգի եւ Սպարտակ Հայրապետյաններից այն մասին, որ ամբաստանյալներն իրենցից գողացել են 181 000 եւ 40 000 ՀՀ դրամ գումար: Ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանին Սպարտակը հետագայում հայտնել էր, որ իրեն ոստիկաններն են ստիպել սուտ ցուցմունք տալ, փաստաբանը տեսանկարել էր Սպարտակին, նրա խոսքը: Այդ տեսագրությունը հետազոտվել եւ քննության էր առնվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն այն ապացույց չէր ճանաչվել:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Պետրոսյանը հայտնել էր, թե կա մեկ այլ հաղորդում էլ, որ պաշտպան Ինեսա Պետրոսյանն ու ամբաստանյալի կինը գումար են տվել Սպարտակին, ցուցմունքից հրաժարվելու համար, ինչը ճանաչված փաստաբանի գնահատմամբ՝ ոչ այլ ինչ էր, քան անհաջող շանտաժի փորձ՝ ուղղված իր գործունեությանը: Ի դեպ, տուժող, մուրացիկ Սպարտակ Հայրապետյանը տառապում է չափավոր դեբիլությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930