Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շանթը ոչ թե գիժ է, այլ խենթ»

Նոյեմբեր 18,2013 13:30

MHM83360-copy MHM83361-copyԱյս պահին Շանթ Հարությունյանի մի խումբ համակիրներ՝ ի պաշտպանություն նրա, հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց:

«Շանթ Հարությունյանը ոչ թե գիժ է, այլ խենթ, որը չի ցանկանում բռնապետական ռեժիմում  ապրել եւ դուրս եկավ բռնապետության դեմ»,- ասաց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հետո Շանթ Հարությունյանը ընդվզեց ու իր քաղաքացիական անհնազանդությունը հայտնեց, ինչը այսօր ցանկանում են ներկայացնել որպես հոգեկան խնդիրների արդյունք:

Հավաքված ակտիվիստները տեղեկություններ ունեն, որ Շանթ Հարությունյանին այսօր ԱԱԾ շենքից տեղափոխելու են հոգեբուժարան:

«Մենք Շանթի հետ ենք, այն բոլոր մարդիկ, որոնք Շանթին համարում են գիժ, գիժը նրանք են, իսկ Շանթը պարզապես խենթ է, որը իր կյանքը նվիրել է հայրենիքին»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Հավաքվածները հրաժարվում են լսել  Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու մասին հայտնած իրենց աղբյուրը, բայց պնդում են, որ հավաստի աղբյուրից են ստացել տեղեկությունը:

Այստեղ է նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը: Նա հրաժարվում է խոսել լրատվամիջոցների հետ, միայն ասում է, որ ոչ մի նոր տեղեկություն չունեն հորից:

«Այս դեռ շանթն է, կայծակը մենք ենք» եւ նմանատիպ ցուցապաստառներով  այս պահին հավաքվածները լուռ կանգնած են:

Մանրամասները՝ շուտով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arminius says:

    Շանթը պատասխանատու է կալանավորված բոլոր անձանց և նրանց ընտանիքների արջև: Նա հերթական անգամ, իբրև հոգեկան հիվանդ, դատարանի կողմից ազատվելու է պատժից, իսկ նրա «հեղափոխությանը» հավատացած երիտասարդները տևական ժամանակ կանցկացնեն բանտերում: Գեղեցիկ է հնչում, որ նա ոչ թե հիմար անասուն է, այլ խենթ և «ռոմանտիկ» հեղափոխական: Կա նաև հավանական այլ ենթադրություն, որ նա ոչ առաջինն է և ոչ էլ երկրորդը, այլ չկայացած և ըստ իր կարծիքի չգնահատված անձ է, որը ոչնչի առաջ չի կանգնի իր «ես»-ը հնչցնելու և իր կարծիքով մեծարելու առաջ: Այդ ճանապարհին ինքը կօգտագործի և արդեն օգտագործել է անմեղ մարդկանց ճակատագրերը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930