Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգի փրկություն» կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը

Նոյեմբեր 18,2013 13:05

Այսօր «Հայելի» ակումբում Թալինի տարածաշրջանի ջոկատի հրամանատար, «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ Սարգիս Կարապետյանը հանդես եկավ կուսակցության փակման մասին հայտարարությամբ:

«2004  թվականին հավաքելով մարտական ընկերներ, մտավորականներ՝ ստեղծեցինք մի ուժ, որ կարողանա հայ ժողովրդին հանել այս վիճակից: Մեր համագումարը որոշել էր Հայաստանում հաստատել արդարություն, այն դարձնել հարուստ երկիր, քանի որ սա հայ ժողովրդի կամքն է»,- ասաց Սարգիս Կարապետյանը՝ շեշտելով, որ ինքը միշտ ազգի փրկության համար կռվել է ու պատերազմի դաշտը երբեք չի լքել:

Սարգիս Կարապետյանի խոսքով` քանի որ իրենց կուսակցությունը չկարողացավ ազգը փրկել, իրենց խանգարեցին իշխանությունները, բանսարկուները եւ հասկանալով, որ մեղքը կուսակցություններինն է, որոնք ստեղծվել են ազգին թալանելու, իշխանություններին հաճոյանալու համար, որոշեցին այլեւս չմնալ, քանի որ դերասան չեն, կաշառվող չեն, քծնող չեն:

«Հայ ժողովրդի համար ներկայիս իշխանությունները մեծ վտանգ են պարունակում: Մենք որոշեցինք լուծարել կուսակցությունը ու հանդես գալ ժողովրդի անունից: Կուսակցություն պահելը մեզ արդեն խանգարում է, քանի որ կուսակցություններն իրենց բարոյալքել են և, հետևաբար, մենք ինչ էլ անենք` ժողովուրդը մեզ չի հավատա: ՀՀԿ կլինի, ՀՅԴ, թե ՕԵԿ, կամ այլ կուսակցություն, դրանք բոլորը ծախվել են ու ժողովրդին խաբում են: Մենք համագումար արեցինք եւ որոշեցինք, որ կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը»,- հավելեց Սարգիս Կարապետյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930