Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը կալանավորվել է

Նոյեմբեր 18,2013 12:57

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի  նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դատարանը բավարարել է  քննիչի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես  խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Նա մեղադրվում է  ինչպես աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, այնպես էլ` դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, Մ.Մարտիրոսյանին խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել էր դեռեւս սեպտեմբերին։ Կաշառքի միջնորդի դերում, կայքի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, հանդես է եկել Դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ  Անգին Իսախանյանը, ով աշխատանքից ազատվել է 2013 թվականի հուլիսին։

Այս դրվագով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ընդ որում, հիշեցնենք, որ հենց այս գործով քննիչը սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացրել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին եւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:

Երկրորդ քրեական գործը վերաբերում է արդեն դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման բացահայտված դեպքերին, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, վերջինիս տեղակալ Գագիկ Խաչատրյանին, իսկ մյուս տեղակալի` Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930