Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոնական կողմնորոշում ունեցող ազատամարտիկը չի ընդունել Սարգիս Կարապետյանի օգնությունը

Նոյեմբեր 18,2013 12:51

«Ես նախկինում դաշնակցական եմ եղել, երբ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ըմբոստացել եմ իշխանությունների դեմ` ինձ հեռացրել են: Ես քաղաքականությունից հեռու եմ, ազգին ծառայելն ուրիշ բան է, քաղաքականությամբ զբաղվելն այլ է»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Թալինի ջոկատի հրամանատար, «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ Սարգիս Կարապետյանը:

«Ես որոշեցի ետ վերադարձնել իմ մեդալները`«Անդրանիկ Օզանյան», մեդալ «Արիության» համար եւ այլն: Դրանք տվել էին Արկադի Ղուկասյանն ու Միքայել Հարությունյանը: Այս մեդալները ես չեմ ընդունում: Ես չեմ կարող սրանց տված մեդալները պահել ինձ մոտ, քանի որ սրանք գենոցիդ են արել»,- նշեց Սարգիս Կարապետյանը:

Անդրադառնալով ազատամարտիկների ամենշաբաթյա հանրահավաքներին` Սարգիս Կարապետյանն ասաց, թե նրանց ասել է, որ իրենք կկանգնեն ազատամարտիկների կողքին, սակայն քանի որ տարիներ առաջ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանին ասել էր «դու դավաճան ես, Հուդան ես» նրանք, այսինքն` նա, ով ազատամարտիկների մեջ է եւ այսօր բոլոր հավաքների ժամանակ խոսում ու հայտարարություններ է անում, լեւոնական կողմնորոշում ունի (ըստ ամենայնի՝ նկատի ունի Սուրեն Սարգսյանին, որը ՀԱԿ աջակից էր.-խմբ)` վիրավորվել ու չեն ընդունել իր օգնությունը. «Այնտեղ շատերը կան, որ ելույթ են ունենում ու տակը գրում ազատամարտիկ, բայց ազատամարտիկի անվան տակ թալանով են զբաղված եղել: Այնտեղ մարդիկ կան, որոնք անձնական շահեր են փնտրում: Ազգի ղեկավարները պետք է պատժվեն նախագահների գլխավորությամբ, քանի որ գենոցիդ են կատարել»:

«Հեղափոխություն ենք անելու,- վստահեցրեց Սարգիս Կարապետյանը, ավելացնելով, թե «սրանց պատժելու ենք, տապալելու ենք:- Սակայն Շանթ Հարությունյանի նման հեղափոխություն չենք անի, մենք պետք է ստանանք հայ ժողովրդի հավանությունն ու աջակցությունը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ էր ասում՝ մի կաթիլ արյուն եւ ոչ էլ արցունք չպետք է թափել, բայց մենք այդպես չենք վարվելու: Պատրաստ ենք սատանայի հետ էլ համագործակցել, միայն թե ազգը փրկվի: Իսկ իշխանությունների հետ` ոչ, քանի որ նրանք սատանայից էլ վատն են»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930