Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ստացված հաղորդումների` ոստիկանի մասնակցությամբ կատարվել է խուլիգանություն

Նոյեմբեր 18,2013 11:43

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով ոստիկան Հ. Ղ.-ի, քաղաքացիներ Ա.Ա.-ի և Ա.Ե.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` 2013թ նոյեմբերի 3-ին Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, իր ծանոթ Կ.-ն երկու անծանոթ տղամարդկանց հետ ծեծի է ենթարկել իրեն, որից հետո նաև բռնություն են կիրառել որդու` Հ. Ղ.-ի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:
Ա. Ե.-ն, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 3-ին` ժամը 22-ի սահմաններում, իր և ոստիկանության աշխատակից Հ. Ղ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս քարով հարվածել է իր ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ցանկացել է կրկին հարվածել, սակայն քարը դիպել է իրեն պատկանող Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն և վնասել այն:
ՊՊԾ բաժնի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Հ. Ղ.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը վիճաբանել է ոմն Լ.-ի և Չ.-ի հետ, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, Չ.-ն քարով հարվածել է մոր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Լ.-ն Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930