Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում են զանգվածային գործադուլներ եւ հանրահավաքներ անցկացնելու տարբերակը

Նոյեմբեր 18,2013 11:37

«Եթե դա շատ լավ բան է, մարդիկ կհասկանան եւ իրենց կամքով կներդնեն այդ գումարները: Ուստի, պարտադիր բաղադրիչը պետք է հանել: Սխալ է, մարդուց, ով հիմա լավ չի ապրում, նրանից պետությունը պարտքով փող վերցնի, որպեսզի հետո վերադարձնի, այն էլ, վերադարձի երաշխիքներն էլ չկան»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում իրենց կարծիքը բարձրաձայնեցին «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիսյանը եւ Հարություն Աղլամազյանը` խոսելով գալիք տարվանից կիրառվելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման մասին:

Նրանք համոզված են, որ նման համակարգերը կիրառելի են բացառապես տնտեսապես զարգացած երկրներում: Հայաստանի նման երկրներում դա նշանակում է «փողերը քամուն տալ»: Բանախոսները համամիտ են գոնե օրենքի կիրառումը մինչեւ 2015 թվականը հետաձգել, բայց կիրառել անպայման հանրաքվեով: Նրանք վստահ են, որ հանրությունը առավել լավ կծանոթանա եւ դեմ կքվեարկի:

Ֆեյսբուքյան խումբ է ստեղծվել, որին մոտ ինը հազար մարդ է անդամակցում այն պահից, երբ ուսումնասիրել են նախագիծը. Քննարկումները հանգեցրել են նրան, որ օրենքը դրական կողմ չունի:

Քանի որ իշխանությունն անդրդվելի է եւ չի պատրաստվում զիջումների գնալ, ակտիվիստներն ասացին, որ մինչեւ վերջ պայքարելու են: Դեռ քննարկման փուլում է գործադուլների եւ հանրահավաքների անցկացումը: Նախաձեռնության անդամները զուգահեռաբար նաեւ իրավական ճանապարհով են գնալու: Դիմել են ՄԻՊ-ին, որ դիմի ՍԴ: Պատասխան դեռ չկա ոչ միայն ՄԻՊ-ից, այլ նաեւ բոլոր այն կառույցներից, որոնց դիմել են: Նախաձեռնության անդամներն ասացին, որ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են ընդդեմ օրենքի կիրառման:

Հարցին`ինչո՞ւ մինչ այժմ չէի պայքարում, նախաձեռնության անդամներն ասացին, որ մինչ այդ պարզապես անտեղյակ էին, երբ օրենքի կիրառման մասին որոշում ընդունվեց, միայն այդ ժամանակ սկսեցին հետաքրքրվել: Կառավարության քայլերը`մարդկանց իրազեկելու մասով, ակտիվիստները համարում են «լիրիկական», քանի որ գովազդներում չեն մանրամասնվում իրական օգուտներն ու վնասները. «ինչ-որ հրեշտակներ ու սատանաներ են գալիս ու չգիտես թե ի՞նչ են ասում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930