Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները տարակուսանքի տեղիք են տալիս. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 18,2013 10:55

Թերթ.am. Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ երեկ տեղի ունեցած նիստին կարծիք հայտնեց, թե Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները տարակուսանքի տեղիք են տալիս:

«Ո′չ մի բանի մասին այդքան շատ չխոսվեց, ինչքան ռուսաց լեզվի մասին, այստեղ արվեց շեշտադրում, որը տարակուսանքի տեղիք է տալիս: Ասվեց, որ ռուսերենը Հայաստանում հատուկ կարգավիճակ չունի: Պետք է ընդգծել, որ որևէ օտար լեզու Հայաստանում կարգավիճակ չունի: Ես ուղղակի` կարծում եմ, որ եթե այսպիսի շեշտադրումներ արվեն, դրանք էականորեն կնվազեցնեն Մաքսային միության իմիջը ՀՀ քաղաքացիների աչքում և գիտակցության մեջ»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում շատ ցավոտ է ընկալվում, որ Հայաստանը համեմատվում է Կալինինգրադի մարզի հետ, ինչը հավանական է` ՄՄ-ին անդամակցելով:
«Իսկապես` շատ կարևոր է այս տնտեսական խնդրի քաղաքական բաղադրիչը: Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում այս ամենը: Թե′ սովետական, թե′ բյուզանդական ժառանգությունը Հայաստանի քաղաքացուն ինչ-որ բաներ է հիշեցնում: Ի վերջո` հայ ժողովրդի մտավոր էլիտայի սպանդ է տեղի ունեցել ԽՍՀՄ-ի տարիներին»,-ասաց նա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930