ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեն երեկ համատեղ նիստ անցկացրին և հանդես եկան հայտարարությամբ:
Ըստ հայտարարության՝ կողմերը նշում են Մաքսային Միության Հայաստանի միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու, 2013թ.-ի հոկտեմբերի 24-ին Մինսկում Հայաստանի նախագահի ու ՄՄ երկրների ղեկավարների կողմից Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին ՀՀ-ի մասնակցության և «Հայաստանի հանրապետության՝ ՄՄ-ին և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական գոտուն միանալու մասին» Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի որոշման, ինչպես նաև 2013թ.-ի նոյեմբերի 6-ին Երևանում «ՀՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին» հուշագրի ստորագրման կարևորությունը:
Կողմերը համաձայնել են, որ հատուկ պատասխանատվություն են կրում իրենց անկախ երկրների ընտրողներին ՄՄ-ի ընդլայնման նշանակության ներկայացման գործում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության միացման միջոցով այն գործող մեխանիզմի վերափոխելու նպատակով քաղաքացիների և բիզնեսի համար հասկանալի և գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձևաչափով պետությունների հետագա ինտեգրացիայի համար:
Կողմերը նշում են ՄՄ-ի և Միասնական տնտեսական գոտու, ինչպես նաև ձևավորվող Եվրասիական տնտեսական միության ձևաչափերով Հայաստանի լիարժեք անդամության պայմանագրաիրավական ամրագրման արագ ավարտի նպատակով համատեղ ակտիվ օրինաստեղծ գործունեության անհրաժեշտությունը:
Բարձր են գնահատում միջպառլամենտական կապերի նշանակությունը, որոնք կոչված են կարևոր մեխանիզմի դեր կատարել երկու պետությունների հասարակությանը ինտեգրացիոն նախագծի՝ որպես կենդանի օրգանիզմի, էության պարզաբանման մեջ, որը լավ հնարավորություններ է բացում նախաձեռնությունների և հաջողությունների հասնելու համար:
Կողմերը կոչ են անում իրենց պառլամենտական գործընկերներին հետագա համագործակցության ԵԱՀԿ ՊԱ, ԵԽՊԱ, ԿԱՊԿ ՊԱ, ՆԱՏՈ ՊԱ, ԱՊՀ ՄՊԱ միջազգային կազմակերպություններում:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները և հայտարարում են Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի և Հայաստանի նախագահի կողմից 2013թ.-ի հոկտեմբերի 24-ին Մինսկում ընդունված որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտության մասին:
Հայտարարության վերջին կետով կողմերը պատրաստակամություն են հայտնում հետագայում պարբերաբար կազմակերպել համատեղ նախագծեր և պառլամենտական միջոցառումներ՝ ներգրավելով այլ պառլամենտական հանձնաժողովների և կոմիտեների: