Լեհաստանի մայրաքաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն անմասն մնացին մեդալներից:
Մեր երկու թիմերը վերջին օրն էլ մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորություն պահպանում էին: Բայց դրա համար հարկավոր էր հաղթել մրցակիցներին: Սակայն երկուսն էլ եզրափակիչ տուրում ոչ-ոքի խաղացին: Արդյունքում Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ 2:2 խաղալով Ադրբեջանի հետ, թիմային 13 միավոր վաստակեց, նույնքան, որքան, համապատասխանաբար, արծաթե եւ բրոնզե մեդալակիր դարձած Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում:
Հունգարիային հաղթել չհաջողվեց մեր աղջիկներին, որոնք էլ 12 թիմային միավորով հայտնվեցին 5-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ