Հնդկաստանի Չեննայ քաղաքում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին զուգահեռ ընթացող տղամարդկանց միջազգային մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը կայացած չորս տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ 100%-անոց արդյունքով 118 մասնակիցների պայքարում ստանձնել է միանձնյա առաջատարի դերը: Նրանից մեկ միավոր պակաս են վաստակել Լեւոն Բաբուջյանը՝ 20-րդ տեղ եւ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 24-րդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ