Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխություն» Աչաջրում

Նոյեմբեր 18,2013 10:30

Նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքում՝ Աչաջրում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքի ղեկավարի 3 թեկնածու կար, 3-ն էլ ՀՀԿ անդամ, 3-ն էլ՝ ինքնառաջադրմամբ:

Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածու էին գործող գյուղապետ Համո Գեւորգյանը, 1990-ական թվականների երկրորդ կեսին Աչաջրի գյուղապետ աշխատած Տաթեւ Գասպարյանը եւ Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայր Կամո Ղալթախչյանը:

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ընտրությունների արդյունքում Կամո Ղալթախչյանը ստացել 1119, Տաթեւ Գասպարյանը՝ 820, Համո Գեւորգյանը՝ 375 ձայն, 56 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Թիվ 40 ԸԸՀ-ից հայտնեցին, որ Աչաջրում ընտրություններն անցել են առանց խախտումների, հանձնաժողովում բողոքներ չեն ստացվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930