amerikayidzayn.com . ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Դենիել Բայերը ողջունել է նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությունը:
«Մենք վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը համանախագահների և նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և գնահատում ենք կողմերի հետ նրանց շարունակվող հանդիպումները, – ասել է Բայերը՝ հավելելով,-հույժ կարևոր է, որ մենք բոլորս ակտիվացնենք մեր ջանքերը խաղաղության գործընթացի շրջանակներում՝ չնայած տարածաշրջանում լարվածության և պատահարների, որոնց հետևանքով լարվածություն է առաջանում նաև երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու գործում: Բանակցային եղանակով խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:
ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Բայերը ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերի քննարկմանը նվիրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպման մասին լուրերը:
«Ժամանակն է գործողությունների վերածել բառերը: Երկու նախագահների միջև հանդիպումը կարող է նոր խթան դառնալ կարգավորման գործընթացի համար», – ասել է դեսպան Բայերը:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ amerikayidzayn.com-ի