Այսօր` ժամը 18:30-ից սկսած, Մարց գյուղի բնակիչները և բնապահպան ակտիվիստները գյուղի մոտակայքով անցնող հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը: Ճանապարհը փակողների և վարորդների միջև լարված իրավիճակ է ստեղծվել: Նրանք պահանջում են դադարեցնել Մարց գետի վրա ապօրինի կերպով կառուցվող Փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Հիշեցնում ենք, որ գյուղի ամբողջ բնակչությունը դեմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ դրա պատճառով գյուղը զրկվելու է իր հողատարածությունները ոռոգելու և անասնապահությամբ զբաղվելու հնարավորություններից:
Նախախորհրդարանի տեղեկատվական կենտրոն
Հանցավոր ռեժիմի պարագլուխներին ձեռնտու չէ օգտվել արևից կամ քամուց ստացվող էներգիայից:
Անպայման պետք է հողատարածքներն ամայացնեն, որ գյուղացին բռնի արտագաղթի ճամփան:
Գոնե այս ամենը գիտակցելու համար, էլեմենտար դատողություն է հարկավոր, որը իսպառ բացակայում է, կամ էլ թալանի մոլուցքը լիովին կուրացրել է: