Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով կոչ է անում օնլայն միջնորդագիր ստորագրել՝ ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի: Շանսոնյեն գրել է.
«Սիրելի ընկերներ, օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն միջնորդագիրը, որպեսզի նա կարողանա շտապ տեղափոխվել հիվանդանոց և ստանա իր կյանքի համար անհրաժեշտ խնամք: Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: Շնորհակալություն»: