Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամը տասը հազար ծառ կտնկի (ֆոտոշարք, տեսանյութեր)

Նոյեմբեր 17,2013 18:58

Արդեն երկու օր է, ինչ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Եռաբլուրի» մատույցներում` նախկին «Փարոս» ռեստորանի հարակից տարածքում ծառատունկ է ընթանում: Տարածքում տասը հազար բերքատու ծառ պետք է տնկվի: Ծառատունկն իրականացվում է «Սամվել Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Նախօրեին ծառատունկին մասնակցել են համայնքի բնակիչները, այսօր ծառատունկն իրականացնում էին «Նատալի ֆարմ», «Ալեքս գրիգ», «Երեւան սիթի» ընկերությունների աշխատակիցները: Ծառատունկին երկու օրերին էլ մասնակցում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` որդիների հետ: Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել այգին վերականգնել, Սամվել Ալեքսանյանն ասաց,որ երկար տարիներ ինքը հետեւել է, թե ինչպես են անընդհատ փորձեր արվել այդ տարածքը կանաչապատել, սակայն, ապարդյուն: Այժմ, բարեգործական հիմնադրամի միջոցներով, այդ տարածքում պտղատու այգի է հիմնվելու, բերքը տրամադրվելու է տարածքի բնակիչներին: Միայն ծառեր ձեռք բերելու համար հիմնադրամի միջոցներից տասը միլիոն է տրամադրվել: Մանրամասները` տեսանյութում.

«Նատալի ֆարմ» ընկերության գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ծառատունկի նպատակն է ժամանակին կանաչապատ այդ տարածքը վերականգնել. «Դժվար տարիներին Հայաստանում շատ ծառեր են կտրվել, հիմա, ճիշտ կլինի վերականգնենք այդ կանաչ տարածքները: Ծառը դա թթվածին է, իսկ թթվածինը կյանքի սկիզբն է: Մեր բժիշկները, դեղագետները, մյուս աշխատողները հաճույքով են մասնակցում այս գործին»:

Ծառատունկի մասնակիցները մեզ հետ զրույցներում ասացին, որ իրենք ոգեւորվել են այս նախաձեռնությունից եւ մեծ հաճույքով են մասնակցում ծառատունկին: Նույնիսկ մրցում էին, թե որ թիմն ավելի շատ ծառ կտնկի եւ ավելի լավ կաշխատի:

Իսկ պատգամավորի ավագ որդին` Գոռ Ալեքսանյանն, ով նույնպես մասնակցում էր ծառատունկին, ասաց, որ սիրով է մասնակցում հայրենի բնությունը գեղեցկացնելու եւ հարստացնելու գործին: Մանրամասները` տեսանյութում շուտով.

PrevPhoto
NextPhoto

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Մեր մոտ ծառատունկի պրոցեսը (ցուցադրականը) միշտ էլ լավ է կատարվել ու լուսաբանվել: Այ այդ տնկած ծառերի ջրելը (աճեցնելը) տնկողներին չի հետաքրքրել: Եթե հետաքրքրեր, ապա այսօր կունենայինք մայրաքաղաք անտառների մեջ:

  2. Անահիտ says:

    եթե 1990 թ-ից սկսած չթալանեյին Հայոց աշխարհը , կունենայինք ոչ թե լֆիկի տնկած մեկ օրական ծառեր, այլ 20-25 տարեկան հաստաբուն ծառերով լեցուն անտառներով շրջապատված քաղաքներ և գյուղեր, որոնց արտադրած թթվածնի կարիքը այնքան է զգացվում,բայց մենք շնչահեղձ ենք լինում թե ֆիզիկական, թե հոգևոր, թե բարոյական, թթվածնի պակասից, իսկ սա ցուցադրական ծառատունկ ա անում, որ ինչ ապացուցի, էնքան սենց ծառատունկեր տեսանք, միլիոնանոց, բա ինչու են այսքան շատացել ալլերգիաները, տարատեսակ հիվանդությունները: Էս նույն լֆիկի հաստավիզները իրենց սիթիի շինհրապարակում աշխատող բանվորին հարցնում են` ում թայֆից ես, պատասխանում է ` ոչ մեկի, ասում են` դու վաղվանից ըստե չես աշխըտում, դավայ ըստուց, ըլավ? Այնպես որ, թող ծառեր ինչքան ուզում է թող տնկի, բայց ժողովրդի աչքին թոզ չի կարող փչել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930