Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը համաձայն չէ, բայց չի մեկնաբանի Գուրգեն Արսենյանին

Նոյեմբեր 17,2013 13:17

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ Դիլիջանի դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու այն  հայտարարությունը թե, ինքը սկզբունքորեն դեմ չէ որեւէ դպրոցի կամ կրթական ծրագրի իրականացմանը մեր երկրում, ուղղակի դեմ է երկրի հաշվին լավություն անելուն: Գուրգեն Արսենյանը նաեւ ասել էր, որ իշխանություններն իրենց ապաշնորհությունը քողարկում են այս կամ այն նախագծին արտոնություններ տրամադրելով, մինչդեռ ինչ-որ մեկի՝ փող բերելը Հայաստան, ամենեւին էլ լավություն չէ:

«Ցանկություն չունեմ մեկնաբանելու կարծիքներ, որոնց հետ համաձայն չեմ»,-ասաց ԿԳ նախարարը: Ապա քիչ անց հավելեց. « Հայաստանում այդ դպրոցի բացումը խոշորագույն կրթական ներդրում է անկախության ողջ տարիների ընթացքում: Եվ ես անհամբեր սպասում եմ, թե երբ է սկսելու այն աշխատել: Իհարկե այն համադարման չի լինելու, եւ որեւէ մեկը մեսիական ակնկալիքներ չունի, բայց մենք ունենք կարիք տարածաշրջանում նման դպրոց ունենալու»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930