Չեննայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում իրադարձություններն սկսել են շատ արագ զարգանալ:
Վեցերորդ պարտիայում սեւերով հանդես եկող նորվեգացի հավակնորդ Մագնուս Կարլսենը 68-րդ քայլում հաղթեց գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին՝ նրան ստիպելով երկրորդ անգամ անընդմեջ կանգնեցնել ժամացույցը: Հաշիվը դարձավ 4:2` հօգուտ Կարլսենի: Եթե հավակնորդը շարունակի նույն տեմպով, իսկ Անանդը չհասցնի սթափվել, ապա պայքարը կարող է ավարտվել նախատեսված 12 հիմնական պարտիաներից շուտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև