Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Ուկրաինայի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Հայաստանի նկատմամբ եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Մեր աղջիկներից Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան միավորը բաժանեցին, իսկ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին: Այսօր մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում ընթացող Հայաստանի կանանց հավաքականը ուժերը չափելու է Հունգարիայի ընտրանու հետ եւ մրցանակային տեղ գրավելու համար անպայման պետք է հաղթանակ տանի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև