Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպում իրավիճակը ավելի է սրվել

Նոյեմբեր 16,2013 22:44

azatutyun.am. Վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակը ավելի է սրվել՝ կառավարության դեմ պատերազմող զինյալ խմբավորումների կողմից ավելացել են ռմբակոծությունները խաղաղ բնակչության դեմ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը փոխանցեց, որ արդեն մի քանի օր է՝ հայկական ու նաև արաբական դպրոցները հարկադիր արձակուրդում են, և եթե վիճակը չփոխվի, դասերը  հավանաբար առաջիկա երկուշաբթի էլ չեն վերսկսվի։

«Այսինքն, Հալեպում գործում են հինգ ազգային դպրոցներ, կան հինգ թեմական, միութենական, տասը դպրոցներ կան, որոնք գործում էին շատ բնականոն ձևով, մի շարք դպրոցների վայրերը տեղափոխվել են, սակայն բոլորն էլ օրինական կերպով գործում էին: Այս անցնող մի քանի օրերին արձակուրդ հայտարարեցին բոլորը անխտիր, արաբական դպրոցներ էլ կան, որոնք արձակուրդ հայտարարեցին՝ այն մտավախությամբ, որ այդ արկերի և այլն կարող են դպրոցներ, աշակերտները թիրախ դառնան, ինչպես որ պատահեց Դամասկոսում», – ասաց Պողիկյանը:

Հալեպահայ լրագրողի կարծիքով՝ վերջին սրացումների պատճառը կառավարական զորքերի առաջխաղացումն է, ինչին ի պատասխան՝ ընդդիմադիրները ակտիվացել են ու թիրախ ընտրել խաղաղ բնակչությանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնազբյուր կայքում:

Լուսանկարը՝ azatutyun.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930