Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնավարման ժամկետը լրանալուց մեկ օր շուտ ազատեց նախագահի նստավայրը: Հայտնում է «Գրուզիա Օնլայն» թերթը:
Սահակաշվիլիի հետ շենքը լքում է նաև նրա աշխատակազմը. «Այսօր մենք հանել ենք մեր բոլոր իրերը: Մեր վերջին աշխատանքային օրն է այս պալատում», – լրագրողներին ասել է աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
Պաշտոնավարման ժամկետի վերջին օրը Սահակաշվիլին որոշել է նախագահականի դռները բացել նստավայրը տեսնելու «բոլոր ցանկացողների» առաջ:
«Մենք որոշեցինք, որ հիմա պետք է պալատը տեսնելու հնարավորություն տրվի որքան հնարավոր է շատ մարդկանց», – ասել է Բարնովը՝ ավելացնելով, որ նոր կառավարությունն արդեն հայտնել է, որ նախագահականը փակվելու է, – «Թե ինչ ճակատագիր է նրան սպասվում, ոչ ոք չգիտի», – ասել է Բարնովը՝ հրաժարվելով մեկնաբանել շենքը որևէ համալսարանին տրամադրելու նոր վարչակազմի ծրագրերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
ոնց որ երեխա լինեն .. ինչքան կարան ինադու բաներ են անում իրանց կոնֆետ չտված “ծնողին” :))