Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացած «Երիտասարդ քաղաքական, պետական գործիչներ»-«Ուսանողներ» հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:
Որ սպորտը նրա կյանքում անփոխարինելի տեղ ունի, գիտեի դեռ 1999 թվականին, երբ նրա եւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ միասին գտնվում էի ԱՄՆ-ում՝ Հյուսթոնում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Արթուր Գեւորգյանը մարզական կարիերայի ընթացքում մասնակցել է երկու օլիմպիական խաղերի՝ մեկ անգամ գրավելով 5-րդ տեղը, չորսական անգամ՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնության, դարձել Եվրոպայի մրցանակակիր, հաղթել է բազմաթիվ միջազգային մրցաշարերում: Հարցիս, թե սպորտում նվաճումների պակաս չունի, իսկ քաղաքականությունո՞ւմ, Արթուր Գեւորգյանը հակադարձեց. «Քաղաքական ասպարեզում հաջողությունները դեռ առջեւում են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև