Վարդան Պետրոսյանի աներորդին՝ ռեժիսոր Գրիգոր Համելը մտահոգված է երկու հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարից հետո զարգացող իրադարձություններով: Նա նշել է, որ իր քրոջ ամուսինը լրջորեն վիրավորվել է, հեռացրել են նրա փայծաղը, վիրահատել լյարդը, ինչը կարող է անեմիա առաջացնել: Հայտնում ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
Համելն ասել է, որ Պետրոսյանը հարցաքննվել է պատահարից 12 ժամ անց և ո՛չ հաց է կերել, ո՛չ ջուր խմել ու այդ ընթացքում մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:
Ըստ նրա, դերասանը պատասխանատվություն չի կրում ավտովթարի համար, քանի որ մյուս վարորդը չի բողոքել: Համելը պահանջել է, որ Պետրոսյանին անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ նա կարող է ստանալ պետության կողմից տրվող անհրաժեշտ օգնությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև