Լրահոս
Օրվա լրահոսը

29 գիտական աշխատանքից 12-ը արտագրված է եղել

Նոյեմբեր 16,2013 17:58

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը  «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության կարեւոր սկզբունքներ» սեմինարի ժամանակ անդրադարձավ ԲՈՀ-ի գործառույթներին: Նա փաստեց, որ հատկապես թեկնածուական պաշտպանությունները չափազանց շատացել են. «Մարդիկ երեւի մտածում են, թե խոսքը ոչ թե գիտությանն է վերաբերում, այլ՝ հերթական  վկայագրերին»:

Տիկին  Արզումանյանը փաստեց, որ գիտական աստիճաններ շնորհող որոշ խորհուրդներ անբարեխիղճ են աշխատում, նա վկայակոչեց մասնավորապես  մանկավարժություն, տնտեսագիտություն, ինչ -որ առումով բժշկություն ոլորտները: ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հավելեց, որ ավելացել է բեկանումների թիվը: Իր նշանակումից հետո ինքը կիրառում է միայն կրկնական քննարկման տարբերակը:   «Տեսնում ես, որ հաճախ ամբիոնում կանգնածը գաղափար չունի աշխատանքից, ես նման դեպքերում տալիս եմ փորձաքննության եւ հետ են ուղարկում խորհուրդ: 29 աշխատանք հետ ենք ուղարկել խորհուրդ, դրանցից 12-ում արտագրություներ են եղել…Պլագիատի դեմ պայքարելը բարդ է, դա տարրական անբարեխղճություն է»,- ասաց նա:  Անդրադառնալով ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի դոկտորական աշխատանքի հետ կապված աժիոտաժին, տիկին Արզումանյանը ափսոսանք հայտնեց, որ հանիրավի շրջանառության մեջ է դրվել փոխնախարարի անունը, որի աշխատանքը երկար տարիների արդյունք էր. «Բնականաբար այն գնաց փորձաքննության: Հայցորդը կետ առ կետ պատասխանել էր բոլոր դիտողություններին»:  

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արման says:

    կրթութիուն ասվածը ՀՀ-ում էլ չկա ….. եկեք մտեք համալսարաններ ու տեսեք թե ինչ կիսագրագետ դոցենտներ ու թեկնածուներ կան …… ու բա եկող կիսագրագետ սերունդն էլ կանգնել է հերթի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930