Այժմ մոբայլ ծրագրերը արագորեն դառնում են կիրառելի` ապահովելով հասանելիություն` առցանց ռեսուրսների նկատմամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում:
«Դիջիթալ փրինթինգ»-ը (www.mobilesolutions.am/project/digital-printing) մոբայլ ծրագիր է, որը ստեղծվել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) (www.gitc.am) մոբայլ թիմի (www.mobilesolutions.am) անդամներ Լուսինե Խաչատրյանի և Անահիտ Մանուկյանի կողմից: Ծրագիրը հիմնված է, այսպես կոչված, հավելյալ իրականության (Metaio Augmented Reality (AR)) վրա և նախատեսված է iPhone/iPad-ների համար: Այն օգտագործողին հնարավորություն է տալիս ստանալ հավելյալ տեղեկատվություն «Amazing Armenia» (www.mobilesolutions.am/wp-content/uploads/Amazing_Armenia.pdf) գրքում ներառված ճարտարապետական կոթողների վերաբերյալ:
Ծրագրի սկզբնական մեկնարկից հետո բացվում է վիդեո հոսք` տեսախցիկի միջոցով: Պահելով հեռախոսը նկարի վրա՝ ծրագիրն ավելացնում է հավելյալ թվային տեղեկատվություն: Օգտագործողները կարող են նաև ծրագրի միջոցով կարդալ «Amazing Armenia» գիրքը:
Քարտեզի օգնությամբ օգտվողները կարող են գտնել տեղեկատվություն «Amazing Armenia» գրքում ընդգրկված բոլոր տաճարների և վանքերի տեղակայման վայրերի վերաբերյալ և ծանոթանալ դրանց նկարագրությանը:
ԳՏՏԿ-ի մոբայլ թիմը ստեղծել է նաև հետևյալ ծրագրերը. InfoLocate (iPhone, iPad), Sketch Recognition (iPhone,iPad), Digital Magnifier (iPhone, iPad, Andriod), e-Learning Platforms:
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն