Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրերին նվիրված Երևանի քաղաքապետարանում նախատեսվող միջոցառման հետ կապված հարցեր: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին, վերջինս առանձնակի կարևորել է երիատասարդության ակտիվ մասնակցությունը ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիարակություն քարոզող միջոցառումներին: Վարդան Ավետիսյանը քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներին է ներկայացրել նաև վարչության գործունեությունը, տարեկան անելիքներն ու երիտասարդության տարբեր խմբերի մասնակցությունն այդ ծրագրերին: Օգտվելով առիթից, գեներալ-մայորը խորհրդի անդամներին հրավիրել է մասնակցել նաև ՀՀ ՊՆ-ն կողմից կազմակերպվող 2014թ-ի հունվարի 28-ին՝ Բանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և նիստին մասնակցելու համար, Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը վստահեցրել է, որ խորհրդի անդամներն անպայման իրենց ակտիվ մասնակցությունը կունենան Բանակի օրվա և, ընդհանրապես, ՊՆ-ի կողմից նախաձեռնվող միջոցառումներին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Նիստի ընթացքում կամփոփվեն 2013թ-ին խորհրդի կողմից իրականացված աշխատանքներն ու կնախանշվեն 2014թ-ին նախատեսվող ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն