Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդները չեն ուզում շինարար ու խառատ դառնալ

Նոյեմբեր 16,2013 13:17

ՀՀ ԿԳ նախարարության  Նախնական  եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը այսօր շարունակվող կրթության ոլորտին վերաբերվող  աղվերանյան սեմինարի ժամանակ անդրադարձավ մասնագիտական կրթության  եւ ուսուցման համակարգի բարեփոխումներին եւ մարտահրավերներին: Ռոբերտ Աբրահամյանը նշեց, որ ներկայումս մասնագիտական կրթության ոլորտում սովորում է 35000  մարդ, որից 7000-ը՝ արհեստագործական համակարգում: Աշխատում է նաեւ 4500 մանկավարժ եւ վարպետ: Նրա խոսքով, վերջին տարիներին իրականացվել են ե՛ւ ուսումնական հաստատությունների վերազինման  եւ բովանդակային  վերանայման աշխատանքներ:  Տարեկան 800-1000 մասնագետ էլ վերապատրաստվում է:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ պարոն Աբրահամյանը նշեց, որ  ոլորտում ամենահիմնական խնդիրը գործատուների քիչ ներգրավումն է ուսուցման գործընթացում եւ երիտասարդների համար ուսումնական հաստատությունների գրավչության պակասը:

«Ստացվում է, որ գործատուների նվազ ներգրավվածությունը ուսուցման կազմակերպման գործում հնարավորություն չի տալիս ավելի որակյալ կրթության: Գործատուն պետք է լինի պահանջատերը, նա պետք է աջակցի ու մասնակցի ուսուցման գործընթացին: Երիտասարդության շրջանում կարեւոր է բարձրացնել հատկապես արհեստագործական կրթության վարկանիշը»,-հայտնեց վարչության պետը: Նա հավելեց, որ այսօր հանրապետությունում մասնավորապես շինանարական մասնագիտությունների գծով ունենք կադրերի պակաս, չնայած ամեն տարի ընդունելություն է  կատարվում: Պատճառն այն է, որ երիտասարդների համար այդ տեսակ մասնագիտությունները գրավիչ չեն թվում: Ըստ Ռոբերտ Աբրահամյանի, ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտում էլ կան մասնագիտություններ, որոնք ավելի պահանջված են, երիտասարդությունը ավելի հակված է գնալ տնտեսագիտական բլոկի մասնագիտություններ, ՏՏ, տուրիզմի եւ սպասարկման ոլորտ: Ճարտարագիտական, տեխնոլոգիական, շինարարական մասանագիտություններն էլ պահանջված են գործատուների կողմից, սակայն երիտասարդները հաճախ չեն ցանկանում այդ ոլորտներում մասնագիտանալ:

ԿԳՆ վարչության պետի խոսքով, այդ մասնագիտությունների պարագայում անվճար տեղերի թիվը ավելի մեծ է: Ըստ նրա,  խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքերը տարեցտարի տալիս են դրական արդյունքներ՝  ավելացնելով հիմնական կրթության հենքով սովորողների թիվը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930